Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցել է Մոհամեդ Սալահին և Դիդյե Դրոգբային։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
Մբապեն Չեմպիոնների լիգայում խփել է 44 գոլ՝ այս ցուցանիշով նա հավասարվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին և «Չելսիի» նախկին աստղ Դիդյե Դրոգբային։ Երեքն էլ այժմ կիսում են 14-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆրանսիացին գոլի հեղինակ էր դարձել «Ռեալ Սոսյեդադի» հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղում՝ 58-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը։