Հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում անցկացրած հանդիպումներում։
24-ամյա հարձակվողը Լիգա 1-ի «Մոնակոյի» դեմ խաղում (5-2) գոլի հեղինակ է դարձել՝ իրացնելով 11 մետրանոցը։
Մբապեն այժմ ունի 111 գոլ իր ակտիվում, որը խփել է «Պարկ դե Պրենսում» բոլոր մրցաշարերում. ֆրանսիացին այս ցուցանիշով գերազանցել է թիմի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի ռեկորդը (110 գոլ):
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։