fbpx
Սպորտ

Ամենայն հավանականությամբ, Մբապեն կտեղափոխվի աշխարհի մեծագույն ակումբ․ Լյորիս

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Տոտենհեմի» նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը, ով այժմ հանդես է գալիս «Լոս Անջելեսում», կիսվել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին իր մտքերով։

«Փոփոխությունները կարող են բերել միայն դրական արդյունքների։ Ամենայն հավանականությամբ, Մբապեն կտեղափոխվի աշխարհի մեծագույն ակումբ։

Նա ամեն ինչ ունի՝ անհավանական խաղ, խարիզմա, անհատականություն: Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա հաղթի «Ոսկե գնդակը» և Չեմպիոնների լիգան:
Նա արդեն բարձունքում է և ամեն ինչ կանի այնտեղ մնալու և լավագույնը լինելու համար»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ