Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց մեկնարկեց 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին:
Հաջորդ՝ 1/4 եզրափակչում Արսենը կմրցի ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ:
