fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երկուշաբթի երեկոյան վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին։

Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները երկուշաբթի օրը պատասխաատու կերպով են մոտեցել գործարքին և հստակ դիրքորոշում արտահայտել, որ առանց գործարքի Brexit-ը ծանր վնաս կհասցնի աշխատատեղերին, արտադրությանը և անվտանգությանը։

Ավելի վաղ օրինագծին հավանություն էր տվել Լորդերի պալատը։ Օրինագիծը պարտավորեցնում է կառավարությանը ժամկետների հետաձգում խնդրել ԵՄ-ից՝ խուսափելու համար կառույցից առանց համաձայնագրի դուրս գալուց։

Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այժմ անհրաժեշտ է թագուհու ստորագրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ