fbpx
Սպորտ

Մեծ պատիվ է․ Վիրաբյանը անդրադարձել է Շիրակի նախագահ ընտրվելուն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Facebook-ի իր էջում անդարադարձել է վերջին նշված իրադարձությանը․

«Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։

Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ Շիրակի մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսևորել Շիրակի հիմնական կազմում՝ բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։

Ուզում եմ նշել նաև, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։

Շիրակի համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել,սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, Շիրակից բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաև հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները:

Շնորհակալ եմ ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին՝ Շիրակի հետ անցկացրած փայլուն տասը տարիների համար։ Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակներին ևս պարոն Սահակյանը իր ներկայությամբ ակումբի հետ կլինի։

Հ.Գ. Հատուկ լրագրող գործընկերների համար նշեմ նաև, որ ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ»։

https://www.facebook.com/tiko.virabyan/posts/3205676792819500?__cft__[0]=AZWgMigC5FuCzK3C0jr-7HXGzIM3JWwScBfqQnZKtYofe2FDP9V9y_TYmmWf9uKZC2ormRKtMSd4FN-s0KDeMpu281zdJ5pGrqYpehf-2f3Cv6lshAsTGKNRWeSuuH-WTR8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ