Տիգրան Վիրաբյան
Կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան 83-րդ ամյակը
Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը: Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի…
Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ…
Փոխքաղաքապետ Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար: Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է. «Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային…
Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից»: https://www.facebook.com/tiko.virabyan/posts/3231054616948384?__cft__[0]=AZV6EQe-AVlPO-Yi1Y9jAzxwzzmizMYRSR2cA-lIGuH7v0P2A-8pqx-MRznKqwZdsQ58_BWkZVz4Dl6dfHCnipSdZ2Oz56FWp-uLMh59Q_887eBxFdqJPAHHsBDJV7wLYXc&__tn__=%2CO%2CP-R
Մեծ պատիվ է․ Վիրաբյանը անդրադարձել է Շիրակի նախագահ ընտրվելուն
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Facebook-ի իր էջում անդարադարձել է վերջին նշված իրադարձությանը․ «Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։ Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն…
Երևանի փոխքաղաքապետն ընտրվել է Շիրակ ՖԱ-ի նախագահ
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակը» նոր նախագահ ունի՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի տեսքով։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել ակումբի Facebook-ի էջում։ «Տիգրան Գևորգի Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ» ՖԱ-ի նախագահ», – ասված է հայտարարության մեջ։ https://www.facebook.com/SCShirak/posts/4208968642509746?__cft__[0]=AZVGpyg_FqW6vi1hSe5mFodpTWslRvS8_Lksfo4vCTOc2C2M12G0hp8hf7_sPPelAZqRNOzZo6L2hNFKJsg82_QLJyU0rBY_hbYKCSnSg1Yg_AwnZ1XvZ8U-Tx8ZEpFX4-VNpTxltfdFgd8CUlsbhsHyL7qN8pdyPvFhHA0pBks_-Q&__tn__=%2CO%2CP-R
Առաջարկվում է Երևանի մանկապարտեզների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Մինչև մայիսի 20-ը՝…
Մանկապարտեզի այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կազատվեն. Տիգրան Վիրաբյան
Այսօր` մայիսի 18-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք առաջնահերթություն են տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխայի խնամքը տանը` աշխատանքի հետ պայմանավորված, այսինքն առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողները աշխատում են կամ անապահով ընտանիքի երեխաներ են: Տեղակալը հայտնեց, որ 61 հազար ծնողի շրջանում հարցում է արվել…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի և Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը: Թեմա` արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի և մանկապարտեզների աշխատանքի վերսկսման հատուկ պայմանները, և քաղաքային այլ խնդիրները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1641227926025248/
Հիմնանորոգվելու է Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: «Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ…
Ծիծեռնակաբերդում կանցկացվի 10-11 ժամանոց համերգային ծրագիր․ Տիգրան Վիրաբյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին կայանալիք համերգային ծրագրի մասին։ «Ծիծեռնակաբերդում անց է կացվելու 10-11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր», – ասել է Վիրաբյանը։ Նա նշել է, որ այսպիսի դեպք առաջին անգամ է։ Վիրաբյանն ասել է նաև, որ ստեղծագործական և գեղարվեստական մասը լինելու է…
Տիգրան Վիրաբյանի ու Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը: Թեման Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն են՝ արտակարգ իրավիճակի պայմաններում:
Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել
Այս տարի երևանաբնակ կանայք իրենց միջազգային տոնը նշելու յուրօրինակ հնարավորություն են ստացել Երևանի քաղաքապետարանի կողմից: Ըստ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, իրենց համար կարևոր է, որ կանանց կարողանան հրամցնել հետաքրքիր, բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումներին կանայք կկարողանան մասնակցել անվճար տրամադրվող հրավիրատոմսերով: Փետրվարի 27-ից սկսած դրանք առկա կլինեն երևանյան բոլոր կինոթատրոնների տոմսարկղերում: Այս մասին հաղորդում են Երևանի…
Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով․ Տիգրան Վիրաբյան
Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ «2017-ին Երևանի բյուջեից տրամադրվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն դրամ, իսկ 2019-ին հատկացվել է 158 մլն դրամ։ Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին, ծավալները մեծացվեցին։ Ավելացումը…












