Մեծ քանակությամբ հատված փայտ՝ Հրազդանի կիրճում. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել: Նա հատված փայտի կտորների լուսանկար է հրապարակել, և հրավիրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունը դեպքի վրա: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»:

Նշենք, որ այսօր մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Կրթության և գիտության նախարարության աշխատակազմը շաբաթօրյակ է իրականացնում Հրազդան կիրճում:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157136921358501

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157136949483501

 

Ամենաթարմ