Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում:
Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.
Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:
Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:
Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/585279575502753?__cft__[0]=AZUA9oobv86LfB2BroII0LiBv6Up3-DARIVsjVOeyS692Gcvxq8c83R1CD0YsuMh_fQxyFsQG66rc9Mnoido28RqrqpsDHZz1tsAJtCJylK0uUoGJo-NW_07TRO0Vf_C3qMrPLeMYqnGOzMOQHhOjkRQ4aRqKT5v1FfcdGmpFImY7Q&__tn__=%2CO%2CP-R