fbpx
Իրավական

Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

Qnnchakan-komite-1024x563

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական դիտավորությամբ, ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, մինչդեռ նույն ժամանակահատվածում վերջինս, որպես հիմնական աշխատող, աշխատել է մեկ այլ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ