Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այժմ գտնվում եմ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։
ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի 2020թ.-ի ապրիլի 30-ի հրամանագրով՝ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար և Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Ուկրաինայում բնակվող բարերարներ Կորյուն Կիմի Կարախանյանն ու Միսակ Հովհաննեսի Խիդիրյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, որը մեծ սիրով փոխանցեցի մեր հայրենակից բարերարներին»։
https://www.facebook.com/TovmasyanArthur/posts/183680636698080
