Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառության շղթա․ մեղադրվում է 22 անձ

Ամենադիտվածներ

Կոչումներ և աշխատանքի ընդունելություն ԱԻՆ-ում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել՝ ազգությամբ ազերի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020 թվականի հուլիսի 10-ին ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4865 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշվում է նաև, որ մեղադրանքներ են առաջադրվել նաև նշված 21 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու համար, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();