Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. ՊԵԿ

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատունվարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը

Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատունվարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն: «Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով: Ստեղծված են բոլոր պայմանները՝ սահմանահատումն որակյալ կազմակերպելու համար: Մաքսակետն ամեն օր սպասարկում է մոտ 1300 ուղևորի և 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Մեղրիի մաքսային կետբաժնի պետ Վլադիմիր Աբունցը:

Հայիրանական սահմանին աճել է բեռնափոխադրումների ծավալը: Իրանից hիմնականում ներմուծվում են շինարարական ապրանքներ: Հատկապես վերջին շրջանում զգալի ավելացել է նաև Մեղրիի մաքսակետից օգտվող տնտեսվարող սուբյեկտների թիվը: Վերանորոգման արդյունքում հարավային դարպասում առավել հարմարավետ և հավասար պայմաններ են ստեղծվել հայիրանական սահմանը հատողների համար:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաթարմ