Քաղաքականություն

Մեջլիսում համաժողով է նախատեսվում՝ թուրք-ռուսական պայմանագրի հարյուրամյակին․ Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը հայտնում է, որ ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի խորհրդարանում երկուշաբթի կայանալու է «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին» վերաբերող համաժողով:

Դիլբարյանը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի հովանու ներքո ու Անկարայի Բիլքենթ համալսարանի աջակցությամբ կազմակերպված սույն ժողովին նախատեսված է նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթը:

«Հարց է ծագում, իսկ ՀՀ ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված Մոսկվայի՝ քեմալաբոլշևիկյան, օրինականության տեսանկյունից միջազգային իրավունքի հետ ակնհայտ խնդիրներ ունեցող այս հակահայկական դավադիր պայմանագրի 100-ամյակի նախօրեին, փաստորեն ազգային-պետական խնդիրները երբեք չեն եղել այս խորհրդարանի օրակարգում, նրանք ապրում են այլ իրականության մեջ…», – եզրափակում է իր Facebook-ի էջի գրառումը Դիլբարյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ