Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմի Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցին։
Նա նշում է, որ Քոչարյանը ռուսաստանյան հեռուստատեսությամբ մեկ բառ չասաց Ադրբեջանի հակամարդկային քաղաքականության, ռազմական հանցագործությունների ու ռազմագերիների մասին, ինչպես նաև բանակցային գործընթացը փակուղում հայտնվելու մեղքն ամբողջությամբ գցեց հայկական կողմի վրա` կրկնելով Ալիևի ու Էրդողանի սուտը։
«Այդ մարդու համար սեփական շահը պետական շահից վեր է։ Եթե ՀՀ քաղաքացիների 99 տոկոսը Պոզների եթերը կօգտագործեին պետության շահն առաջ տանելու համար, ապա Քոչարյանը այն մյուս 1 տոկոսից է ու նախընտրեց սեփական շահը», – գրել է Իոաննիսյանը։
Իր գրառման վերջում նա նշում է, որ Քոչարյանը դժգում է ՀԿ-ներից, որ ամեն քայլափոխին, պատեհ-անպատեհ առիթներով Ադրբեջանի արածների մասին են բարձրաձայնում։