fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում կրկին գրանցվել է քովիդի 21 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում մարտի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422328 դեպք, որոնցից 409430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 1752 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 21 նոր դեպք, ապաքինվել են 73-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 3 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2952590 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ