Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 394074 դեպք, որոնցից 356165 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28251 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6807 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2486 նոր դեպք, ապաքինվել են 3180-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 5 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2790095 թեստավորում։