Աֆղանստանի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են Թալիբան ծայրահեղական շարման 455 զինյալի։
Այս մասին հայտնել է այդ երկրի բանակը։
Նշվում է, որ ևս 232 ծայրահեղական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։
Թալիբանի ու աֆղանական զորքերի միջև զինված պայքարը չի դադարում արդեն տևական ժամանակ։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ թալիբները սկսեցին գրավել Աֆղանստանի որոշ տարածքներ ու վերցնել դրանք վերահսկողության տակ՝ տվյալ տարածքներում սահմանելով սեփական օրենքները։