Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422155 դեպք, որոնցից 408907 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3193 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 79 նոր դեպք, ապաքինվել են 108-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 8 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2941837 թեստավորում։