fbpx
Իրավական

Մեկ տարի է՝ իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով․ Քոչարյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտնեց, որ իր իրավունքները ոտնահարվում են:

«Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով: Իրավունք ունեմ բարձրաձայնել դրա մասին»,-ասաց Քոչարյանը:

Դատավորը հորդորեց դուրս չգալ իրավական շրջանակից:

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է ամբողջ գույքի վրա կալանք դնելու անթույլատրելիության մասին։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է, որ դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար, սակայն չի վերադարձվել։ Դրանք այլ երկրների ղեկավարներից նվեր ստացած ատրճանակներ են, որսորդական զենքեր։ Նրա ներկայացմամբ՝ Մարտի 1-ի հետ դրանք կապ չունեն։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 16։30–ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ