Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին։
«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում մինի-անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում: «Նրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հաջողվել է չեզոքացնել»։
Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել են, որ հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։