ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի ներգրավմամբ ապրիլի 5-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։
Նշվում է, որ հավաքների շրջանակում նախատեսված դաշտային պարապմունքները կնպաստեն զինծառայողների վարժվածության և դիմացկունության ամրապնդմանը, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության զարգացմանը։