fbpx
Քաղաքականություն

Մեկնարկել է Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա

Մեկնարկել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։

Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։

Կիրակի օրը պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ, նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ