ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019 թվականի առաջին նորակոչիկները: Կենտրոնական հավաքակայանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Ձմեռային զորակոչի անցկացման կարգում լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես կհեռարձակվի առցանց և ծնողներին հնարավորություն կստանան հարևան սենյակից հետևելու դրա ընթացքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հաստատել էր 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը:
Ըստ որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ` օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։

