fbpx
Իրավական

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Ներկա է նաև Մանվել Գրիգորյանը:

Գրիգորյանի պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը, դիմեց դատարանին՝ խնդրանքով, որ լրատվամիջոցները չմասնակցեն և դուրս գան նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը դեռևս բավարար լավ չէ ու, գուցե, կարիք լինի նիստի ընթացքում նրան ժամանակ առ ժամանակ բուժօգնություն ցույց տալ:

Դատավորը բավարարեց նրա խնդրանքը՝ երկու րոպե ընդմիջում հյատարարելով, մինչև տեսանկարահանող սարքերը հանվեն նիստերի դահլիճից:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ