Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Հրապարակող՝

Այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձան քանդելու դեպքերը. Նազելի Ղարիբյան

Ամենադիտվածներ

Այսօր Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստին նաև մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նիստում բացման ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ, նախատեսվում է նաև վարչապետի հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ամենաթարմ