ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով․
30.01.2023
Երևանի ժամանակով
13:00-15:00
19:00-21:00
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով․
31.01.2023
Երևանի ժամանակով
13:00-15:00
19:00-21:00:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին՝ շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: