ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը facebook-ի իր էջում գրել է․
«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանել, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը:
Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2779038578798951