fbpx
Առողջապահություն

Մեկուսացված 31 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում են․ պարզաբանում

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։

«Մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։

Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը, որպես նվիրատվություն, փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։ Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,-գրված է հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ