ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է լրագրողներին, որ իր կինը՝ Մելանյա Թրամփը, կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Թրամփը հայտնել է, որ թեստի արդյունքը բացասական է եղել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առաջին տիկնոջ մոտ ամեն ինչ կարգին է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը շփվել էր բրազիլացի առաջնորդի մամուլի քարտուղարի հետ, ով վարակված է եղել, Թրամփը ձեռքով բարևել էր ամերիկացի քաղաքական գործիչ Մեթ Շլապին։ Մեթ Շլապին միայ հետո է խոստովանել էր, որ շփվել է վարակվածների հետ։
Մարտի 14-ին Թրամփը թեստ է հանձնել իր բժշկի՝ Շոն Քոնլիի խորհրդով։ Եվ թեստը ցույց է տվել բացասական պատասխան։
Հիշեցնեն՝ ԱՄՆ-ը COVID-19-ով հիվանդացությամբ 3-րդ տեղում է։ Երկրում կա ավելի քան 42 հազար վարակակիր, գրացվել է մահվան 517 դեպք։
Աղբյուրը՝ Washington Times-ը։