Սպորտ
10:45 24/03/2020

Բորուսիայի ֆուտբոլիստների աշխատավարձը նվազել է 20 տոկոսով

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների աշխատավարձի իջեցում է նախատեսվում մինչև 20 տոկոսի չափով: Հիմնական պատճառը կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամն է, իսկ աշխատավարձի իջեցումը հնարավորություն կտա պահպանել ակումբի համակարգում 850 աշխատատեղ:

«Բորուսիայի» ֆուտբոլիստները համաձայնել են համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավելի քիչ վարձատրվելուն:

Հայտնենք, որ ավելի վաղ պարզ է դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նույնպես համաձայնել են քիչ վարձատրվել:

Այս մասին հայտնում է Bild-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ