Հարձակվող Մեմֆիս Դեպայը, ինչպես նաև պաշտպաններ Գաբրիել Պաուլիստան և Մարիո Հերմոսոն հեռացել են Մադրիդի «Ատլետիկո»-ից՝ պայմանագրերի ավարտի պատճառով: Այս մասին, ինչպես գրում է armsport.am-ը, հայտարարվել է ակումբի պաշտոնական կայքում։
Միաժամանակ ակումբը խզել է պայմանագիրը հարձակվող Վիտոլոյի հետ։
««Ատլետիկո Մադրիդ»-ը շնորհակալություն է հայտնում նրանց նվիրման և այն բոլոր ջանքերի համար, որոնք նրանք ներդրել են մեր թիմում աշխատելու ընթացքում, ինչպես նաև հաջողություն է մաղթում նրանց մասնագիտական և անձնական կյանքում»,- ասվում է «Ատլետիկո Մադրիդ»-ի պաշտոնական կայքում։
30-ամյա Մեմֆիս Դեպայը միացել էր Մադրիդի «Ատլետիկո»-ին 2023 թվականի հունվարին։