NBA-ի լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Մեմֆիսի» պաշտպան Ջա Մորանտը ճանաչվել է NBA-ի այս մրցաշրջանի լավագույն նորեկ:
21-ամյա ամերիկացին լրագրողների քվեարկության արդյունքներով ընդհանուր առմամբ հավաքել է 498 միավոր: Մոտակա հետապնդողը, «Մայամիի» պաշտպան Քենդրիկ Նանը հավաքել է 208 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Նյու Օրլեանի» հարձակվող Զայոն Ուիլյամսոնը (140):
🏆 @JaMorant with his 2019-20 #KiaROY hardware! #NBAAwards pic.twitter.com/eHQsPEUU70
— NBA (@NBA) September 3, 2020