Իրավական

Մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին քարոզարշավի շրջանակներում Ջերմուկում ելույթ ունենալիս ասաց․

«Բայց արդյոք կասե՞մ, որ այսօր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում. Իհարկե, չեմ ասի, որովհետև մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա:

Բայց ի՞նչ պետք է անել, որ սրան վերջ տրվի: Խոսքը դրա մասին է, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները ամեն տեղ, ներառյալ կառավարությունը, հույս ունեն, մտածում են՝ հեսա մի 2 ամիս էլ ձգենք, մերոնք գալու են:

Ախր, ժողովուրդը ձերոնց այնքան հեռու է ուղարկել, լույսի արագություն էլ բացեն, չեն կարող հետ գալ: Ուղղակի խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ