Մայիսի 13-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթ ԲՀԿ-ի համար առավել կարևոր քննարկումը կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրինագծի քննարկումն էր:
«Մենք դեմ քվեարկեցինք, քանի որ ոչ մի հիմնավոր բացատրություն չկար, և 12 նախարարություն պարունակող կառավարության կառուցվածքում կան նախարարություններ, որոնք շատ բազմապրոֆիլ են, և մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչու են վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն դարձնում հատկապես ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչ պատգամավորների մեքենաների ստուգմանը, Իվետա Տոնոյանը պատասխանել է, որ դա, իրոք, նկատելի է, սակայն ինքը չի կարող ասել, որ միայն ընդդիմադիր պատգամավորների մեքենաներն են ստուգվում: