Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․
- Ադրբեջանը մաքսակետ տեղադրելով մտավ մեր տրամաբանության մեջ․ Ռուբինյան
- Ամեն ինչ սկսվեց գերիներին հերոսացնելուց՝ հաշվի չառնելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը․ Այվազյան
«Անկախությունից հետո եղած բոլոր իշխանությունները մեր հայելային արտացոլանքն էին, բայց հետո ջարդվեց խաբկանքը, ամենաների ժամանակը մնաց անցյալում:
Ուղղակի մենք չկարողացանք իրար լուռ լսել, իրար հետ խոնարհ աշխատել, որպեսզի պաշտպանենք մեր պետությունը և հաղթահարենք այն արհավիրքները, որ ապաշնորհ գործիչները մեկը մյուսի հետևից բերեցին մեր հանրապետության՝ ներառյալ Արցախի գլխին:
Ջարդված հայելին ոչ թե հնարավորություն տվեց ճանաչել իրականությունն, այլ մեր շաղակրատության, հարմարվողականության, ինչու ոչ՝ եղբայրասիրությունից ու երախտագիտությունից բխող ներողամտության պատճառով երկիրը վերածեց ծուռ հայելիների թագավորության։ Մենք դարձանք մեր թշնամին, բայց երևի մենք այդպես էլ եղել ենք դարերով։ Միակ ճանապարհը դուրս գալու այս իրողությունից մնաց ինքնահոսի՝ ժամանակում։
Իսկ եթե կան մարդիկ, որոնք դեռ ունեն ցանկություն, կարողություն, հավատ ու հույս լսելու և աշխատելու, ի խորոց սրտի կսպասեմ հանդիպման ժամանակում, թե ժամանակից շուտ»։


