Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում 0-3 հաշվով պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց ՉԼ-ի հետագա պայքարից։
Խաղից հետո արդյունքներն ամփոփել է «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին։
Նա նշել է, որ մյունխենյան ակումբն ամբողջովին իշխում էր խաղադաշտում ու դա է իրականությունը։
Չավին ընդգծել է, որ «Բարսելոնան» այն ակումբն է, որը պետք է միշտ պայքարի Չեմպիոնների Լիգայում, ոչ թե դուրս մնա այնտեղից ու փորձի նվաճել Եվրոպա Լիգայի գավաթը։
Մարզչի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն։

