Մասնակիցներ

«Մենք» դաշինքն այն եզակի քաղաքական ուժերից է, որ ներկայացրել է շատ ընդգրկուն, փաստարկված ծրագիր»,-Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը մարզեր այցերի ժամանակ ժողովրդի մեջ շատ հետաքրքիր խանդավառություն է նկատել։ Այսօր Էջմիածնում քարոզարշավի ընթացքում նա լրագրողներին ասաց, որ բավականին հետաքրքրություն կա ծրագրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ «Մենք»  դաշինքն այն եզակի քաղաքական ուժերից է, որ ներկայացրել է շատ ընդգրկուն, փաստարկված՝ ցանկացած թվի կա հաշվարկ, մոտեցումներն իր ծրագրային բոլոր ոլորտներում։ Մասնավորապես՝ մինչ այս պահը գազի սակագինը չի համապատասխանում այն իրական վիճակին, որ կարող էր լինել։ Օրինակ՝ մենք հստակ ասում ենք, որ գազի գինը 30%-ով կիջեցնենք՝ նույնիսկ 10 պատգամավորով լինելով Ազգային ժողովում, քանի որ այլևս մենք ապրում ենք պառլամենտական երկրում, և պատգամավորները միայն խոսելու համար չեն, իրենց լծակները պետք է օգտագործեն»,- ասաց Խ.Քոքոբելյանը։

Ըստ նրա՝ կենսաթոշակը, մանկավարժների, բժիշկների, սպայական ու ենթասպայական կազմերի աշխատավարձերը 25%-ով կբարձրացնեն։ Թե դա ինչպե՞ս են անելու, Խ.Քոքոբելյանը նշեց, որ Հայաստանում կա խոշոր ստվեր՝ ՀՆԱ-ի 35%-ը, որը դեռ վերացված չի, նաև վերացված չի մենաշնորհը, այսինքն՝ այդ գումարները կան. «Հայաստանում չկա չլուծվող հարց, ուղղակի մարդիկ են պետք, որոնք կարող ուժ են, ունեն գիտելիքն ու պոտենցիալը, որ կարող են այդ խնդիրները լուծել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ