fbpx
Քաղաքականություն

Շատ-շատ բառերի տակ թաքնված վտանգներ կան

«Շատ-շատ բառերի տակ թաքնված վտանգներ կան։ Երբ խոսում են՝ Արցախը, այո, Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, Արցախի սահմանները պետք է որոշի մեր ժողովուրդը, հայտնեց 168.am-ը

Այն քաղաքական ուժը, որ չի ասում այսօրվանից ո՞ր սահմաններով Արցախի մասին է խոսում, այն քաղաքական ուժը, որ չի ասում, որ այն Արցախը, որ ինքը պահանջում է, որ պիտի վաղը դնի ժողովրդի դատին, որի համար պետք է գնա բանակցության, ո՞ր Արցախի համար է ուզում գնա բանակցության, նշանակում է` ինչ-ոչ բան կեղծում է, ինչ-որ բանի հետևը թաքնվում է, թող լինի դրա անունը «ժողովուրդ» ասվածը»,- երեկ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում ՀՀ քաղաքացիություն ունեցող իրանահայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ կոչ անելով նրանց դեկտեմբերի 9-ին գնալ ընտրությունների։

Նա հարցադրում է արել՝ ո՞նց կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ այդ հարցում. «Մի՞թե կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ։ Կարող է քաղաքական ուժի տեսակետը ժողովուրդը չհաստատի, դա կարող եմ հասկանալ»։

Հավելենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն կենտրոնացված միջոցառում նախատեսում է իրականացնել վաղը, ժամը 17.30-ին, Արմավիրում, իսկ ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներն ամենօրյա ռեժիմով ընտրատարածքներում հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ անհատական կարգով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ