fbpx
Աշխարհ

Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք Է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե ռուսական ռուբլի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք Է լինի ռուսական ռուբլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք Է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք Է լինի Էմիսիոն կենտրոն՝ ստեղծված հավասար պայմաններով: Եթե դուք բերում եք Եվրամիության օրինակը, լա՛վ, թող լինեն ԵՄ-ի սկզբունքները: Բայց որ պայմաններն ու մոտեցումը լինեն հավասար»,- հայտարարել Է Լուկաշենկոն բելառուսական դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախաշեմին կայացած հանդիպմանը:

Նա նաև հայտարարել Է, որ բելառուսներին ու ռուսաստանցիներին միմյանց դեմ հանել չի հաջողվի, չնայած այդ ուղղությամբ արվող առանձին փորձերին: «Դա այն ուղին չԷ, որ ինչ-որ կերպ Ռուսաստանում որևԷ մեկը դրանից շահաբաժիններ ստանա: Չի ստացվի»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ գործակալությունը: «Մեզ հնարավոր չԷ միմյանց դեմ հանել, Բելառուսը նույն ռուսն Է՝ որակի նշանով (ես ավելի քան 20 տարի առաջ եմ ասել): Այդ թեմայի վրա խաղալը շատ վտանգավոր Է»,-ընդգծել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ