fbpx
Մշակույթ

«Մենք ենք, մեր մարզը». մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր՝ մայրաքաղաքում

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

Այս տարի ծրագրում ընդգրկված են ՀՀ Լոռու մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային համույթը, Ստեփանավանի «Անի» պարային ստուդիան, Ստեփանավանի, Ալավերդու, Սպիտակի արվեստի և երաժշտական դպրոցների սաները՝ շուրջ 40 շնորհալի երեխա:

Դեկտեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում կբացվի նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում մարզաբնակ երեխաների համար կկազմակերպվեն այցելություններ Երևանի մշակութային օջախներ:

2008 թվականից իրականացվող ամենամյա այս ծրագիրը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը:

Նշենք, որ 2008-2019 թթ. ընթացքում ծրագրի շրջանակում մասնակցել են ՀՀ Շիրակի, Լոռու (2008 թ.), Գեղարքունիքի, Կոտայքի (2009 թ.), Տավուշի, Արարատի (2010 թ.), Վայոց ձորի, Արարատի (2011 թ.), Արագածոտնի (2013 թ.), Շիրակի (2014 թ.), Արարատի, Լոռու, Կոտայքի (2015 թ.), Շիրակի (2016 թ.), Արմավիրի, Տավուշի (2017 թ.) մարզերի և ԼՂՀ (2012 թ.) մանկապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ երաժիշտ-կատարողները՝ 187 ուսումնական հաստատություններից` շուրջ 921 շնորհալի երեխա:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ