fbpx
Խորհրդարան

Մենք էսօր պատրաստվում ենք պատերազմի․ ասում եմ էս բարձր ամբիոնից՝ վախենալու բան չկա․ Սասուն Միքայելյան

ԱԺ նիստի ժամանակ այսօր Իմ քայլը խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը ընդգծեց. «Մենք առաջին գիծ պահում ենք պարտադիր զինվորական ժամկետային զինծառայողներով, իսկ երկրորդ, երրորդ գիծ՝ ռեզերվային ծառայողներով։ Այսինքն` չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ է, որ մեր պայմանագրային զինծառայողներն են։ Բայց մեր պայմանագրային զինծառայողների ո´չ մակարդակը, ո´չ էսօր հնարավորությունը, ո´չ էլ աշխատավարձը չեն կարող ապահովել մեր պետությունը»:

Նա հայտարարեց, որ Հայաստանը այսօր պատրաստվում է պատերազմի, ու այդ մասին ինքը հայտնում է ԱԺ ամբիոնից, որովհետև «վախենալու կամ քաշվելու հարց չկա»։

«Չգիտեմ՝ միտքս ոնց հասկացաք, բայց էդ եմ ասել․ առաջին, երկրորդ, երրորդ գիծ չի կարա ժամկետային զինծառայողը պահի։ Ռեզերվային ուժերն են պահում դրանք։ Պլյուս դրան՝ դրանց մեջ մտնում են նաև պայմանագրային զինծառայողները։ Հասկանում եք, չէ՞, միտքս։ Էս է ամբողջ իմաստը»,- ասաց Միքայելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ