Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է The Ellen DeGeneres Show-ին և շոուի ժամանակ պատմել է իր և կատակերգու Փիթ Դևիդսոնի սիրավեպի մասին։
Հեռուստահաղորդավարուհին հարցրել է 28-ամյա կատակերգուի հետ աստղի աղմկահարույց սիրավեպի մասին՝ շեշտելով զույգի վերջերս արված համատեղ լուսանկարները, որը Քիմը հրապարակել էր իր Instagram-ում։
Քիմի խոսքով՝ ինքը դեմ չէ սոցիալական ցանցերում իրենց հարաբերությունները ցույց տալուն, բայց միևնույն ժամանակ պետք է «չափը չանցնի»։ «Մենք ունենք ամենագեղեցիկ լուսանկարները, և ես կարծում եմ, որ մենք հիասքանչ զույգ ենք, բայց հետո ես ինքս ինձ ասում եմ՝ «այդքան շատ մի հրապարակիր» և վերջ»,- ասել է աստղը: