fbpx
Ժամանց

Քիմը ստեղծում է երազանքի իր նախագիծը

Քիմ Քարդաշյանը վերջին երկու տարիներին աշխատում է «երազանքի նախագծի» վրա՝ համագործակցելով ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ։

«Հանդիպել եմ հենց վարպետի՝ Թադաո Անդոյի հետ՝ վերանայելու և քննարկելու երազանքի նախագիծը, որի վրա աշխատել ենք վերջին երկու տարիներին»,- գրել է 42-ամյա ռեալիթի աստղն «Ինստագրամի» իր էջում։ 81-ամյա Տադաոն համարվում է Ճապոնիայի ամենահայտնի ճարտարապետը և աշխարհահռչակ է իր «մինիմալիստական բետոնե շինություններով»։

Քիմը մեկնել է Ճապոնիա՝ Տադաոյի հետ քննարկելու Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքում կառուցվելիք տպավորիչ շինության ծրագրերը: «Ես այցելեցի նրա գրասենյակ Ճապոնիայում, որպեսզի կարողանանք վերջին շտկումներն անենք մինչ աշխատանքի անցնելը»:

Այցից լուսանկարների հետ մեկտեղ Քիմը հրապարակել է հսկայական բետոնե ամրոցի թվային մոդելը, որի տանիքը նման է նավի առաջնամասի: Շենքի ճակատային հատվածը ուղղագիծ է, իսկ մուտքն ուղղված է ներքեւ եւ ծածկված է դուրս ցցված տանիքը պահող բարձր սյունով։

«Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ աշխատելու նրա հետ և վերջապես տեսնել, թե ինչպես է այս հատուկ նախագիծը կյանքի կոչվում»,- վարպետին շնորհակալություն է հայտնել Քիմը:

Տադաոն լիովին ինքնուսույց է, և նրա ոճը դասակարգվում է որպես «կրիտիկական ռեգիոնալիզմ», որը մեծապես հիմնված է տեղական տեղագրության վրա՝ հակազդելու մոդեռնիստական ու պոստմոդեռնիստական ճարտարապետության սկզբունքներին: Նա բացել է իր սեփական ստուդիան Ճապոնիայի Օսակա քաղաքում, երբ 1968 թվականին ավարտեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերան։

Իբարակի Կասուգաուկա եկեղեցին համարվում է նրա ամենահայտնի նախագծերից մեկը։ Նա նաև ստեղծել է Բուդդայի բլուրը՝ հայտնի բուդդայական սրբավայրը Ճապոնիայի մայրաքաղաք Հոկայդո քաղաքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ