Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին:
«Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- նշեց վարչապետը:
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

