Աշխարհ

Մենք կարող ենք ԵՄ-ում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը․ Լեհաստանի արտգործնախարար

Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում: Այս մասին, ինչպես փոխանցում է РАР գործակալությանը, հայտարարել է երկրի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը:

«Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի և աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից: Հարցն այն է, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,-ասել է Չապուտովիչը:

Նա կարծում է, որ փետրվարի 3-ին սկսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լեհաստան «նույնպես խորհրդանշական է, քանի որ Լեհաստանին ներկայացնում է որպես պետություն, որը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»:

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ում Լեհաստանի դերը կաճի, չնայած որ դա էլ չի լինի նախկին միությունը»,-եզրափակել է իր խոսքը Լեհաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 23:00-ին Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիության կազմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ