fbpx
Աշխարհ

Մենք լսել ենք ցուցարարների պահանջները, կաշխատենք այդ ուղղությամբ․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանում անցկացված ցույցերի հիմնական պատճառը սոցիալական ծանր պայմաններն են։ Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հենց այսպիսի եզրակացության է եկել ցույցերի մոնիթորինգի արդյունքում, ինչի մասին էլ հայտնել է լրատվամիջոցներին։

«Հիմա ուսումնասիրություն է կատարվում նրանց պահանջների վերաբերյալ։ Հիմնականում դրանք սոցիալական են։ Չեմ բացառվում, որ այդ խնդիրներն իրոք առկա են։ Հիմնականում այդ խնդիրները նրանից են, որ մարդիկ աղքատացել են»,- ասել է Տոկաևը։

Նա ասել է, որ ցուցարարների մեծ մասի գործողությունները վնաս չեն հասցրել, և այդ մարդիկ ամենակարճ ժամկետներում բաց կթողնվեն։

«Նրանք կառավարությունից պահանջում են իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում։ Իշխանությունը լսեց դա։ Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ