Հայաստան

Մենք սգում ենք ցեղասպանությունը, բայց չենք հաղթահարել կայսրությունների հետ հարաբերվելու վախերը. Գագիկ Քամալյան

Ֆեյսբուքի օգտատեր Գագիկ Քամալյանը այսօր՝ ապրիլի 24-ին, իր էջում ցեղասպանության զոհերի հիշատակի ու մեր քաղաքական վախերի հետ կապված գրառում է կատարել.

«Եթե հիմա ասեմ, որ եկեք մի մեծ հուշարձան էլ կառուցենք ստալինյան ռեպրեսիաներին զոհ գնացածների համար, թեկուզ երևանամերձ մի շրջանում, ասենք իմ հայրենի գյուղում, որտեղ բազմաթիվ ընտանիքներ են որբացել այդ ամենի պատճառով, ապա համոզված եմ, որ այսօրվա անմոռուկային հայրենասերների մեծ մասը լուռ կմնան, որովհետև այստեղ նրանք կբախվեն քաղաքական վտանգների, իսկ էս դեպքում հեշտ է հարյուր տոկոսանոց ատելության ֆոնի վրա ինքնահաստատվելը:
Սա խոսում է այն մասին, որ մենք իրականում չենք մերժել կայսրականության հանդեպ մեր բարդույթավորվածությունը: Եթե դու այսօր վախենում ես Պուտինից, ապա դու հաստատ դեռևս վախենում ես Էնվեր Փաշայից ու մնացածից: Մենք սգում ենք ցեղասպանությունը, բայց քաղաքականապես չենք հաղթահարել կայսրությունների հետ հարաբերվելու վախերը, իսկ դա նշանակում է, մենք դեռևս կռիվ եՆք տալիս ֆիզիկապես չոչնչանալու համար, այն դեպքում, երբ մենք ունենք պետականություն»:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2959094730851579

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ