fbpx
Սպորտ

Մարզիչ Ռաֆայել Հարությունյանի սանը՝ մենասահքի օլիմպիական չեմպիոն

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում են Ձմեռային օլիմպիական խաղերը։

Այսօր վաղ առավոտյան կայացած տղամարդկանց գեղասահքի ազատ ծրագրում հանդես էր գալիս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Նեյթան Չենը, ում մարզիչը հայազգի Ռաֆայել Հարությունյանն է (կրկին ներկայացնում է ԱՄՆ-ն)։

Չենը հրաշալի ելույթ ունեցավ, որի շնորհիվ հաղթեց բոլորին և 332,60 միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն։

Երկրորդ և երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին ճապոնացիներ Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ