Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Mercedes-ը բախվել է գութանին․ զոհվել է 2 տարեկան երեխա
- Խափանում մետրոպոլիտենում․ խախտվել է երթևեկության գրաֆիկը
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitcubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


